Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

ԼՂՀ ԱՆ. Ընդունելություն նախարարությունում

ԼՂՀ ԱՆ.  Ընդունելություն նախարարությունում

ԼՂՀ առողջապահության նախարար Կարինե Աթայանն ընդունել է Ֆրանսիայի հայկական հիմնադրամի ներկայացուցիչը ԼՂՀ-ում Միշել Տանկրեզին, Ֆրանսիայի հայկական հիմնադրամի մանկական ատամնաբուժական ծրագրերի ներկայացուցիչ Սերժ Առուշումյանին և «Ձեռք-Ձեռքի» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Վահագն Ղազարյանին:


Սերժ Առուշումյանը նախարարին է ներկայացրել իրենց կողմից իրականացված աշխատանքներն Արցախում նշելով, որ 13 տարի է, ինչ համագործակցում են ԼՂՀ-ի հետ:

 

Ընդունելության ժամանակ հյուրերը ներկայացրել են ԼՂՀ-ում հետագայում նախատեսվող ծրագրերի հետ կապված հարցեր՝ այդ թվում «Բերանի խոռոչի հիգիենայի պահպանումե ծրագիրը, որը կնպաստի ատամների վաղաժամ ախտահարման կանխարգելմանը:
  

Վահագն Ղազարյանը նախարարին ներկայացրեց նաև Ստեփանակերտում բերանի խորոչի հիվանդությունների կանխարգելման և ստոմատոլոգիական շարունակական կրթության կենտրոն ստեղծելու գաղափարը, որը գտնվում է մշակման փուլում:
  

Հանդիպման ավարտին Կարինե Աթայանը շնորհակալություն է հայտնել հյուրերին մինչ այժմ իրենց կազմակերպության կողմից կատարած աշխատանքների համար և հավելել, որ ԼՂՀ առողջապահության նախարարությունը կաջակցի նմանատիպ ծրագրերի կյանքի կոչմանը:

Սկզբնաղբյուր. ԼՂՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ